Բելառուսի խորհրդարանը «ահաբեկչական հարձակման փորձի, պետական ​​կամ հասարակական գործչի դեմ մահափորձի» համար հաստատել է մահապատիժ

18:28, 04.05.2022

Բելառուսի խորհրդարանը «ահաբեկչական հարձակման փորձի, պետական ​​կամ հասարակական գործչի դեմ մահափորձի» համար հաստատել է մահապատիժ։

Ինչպես հայտնում են տեղական լրատվամիջոցները, օրենսդիր մարմնի կողմից օրենքում փոփոխություն է մտցվել այն բանից հետո, ինչ Բելառուսում ենթակառուցվածքային օբյեկտների վրա ընդդիմության ներկայացուցիչների հարձակումներն ավելի հաճախակի են դարձել։

Ըստ նրանց՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի մղած պատերազմից հետո բելառուսական ընդդիմադիր շարժումը քաղաքացիներին կոչ է արել սկսել այսպես կոչված Երկաթուղային պատերազմ, որը կխոչընդոտեր ռազմական տեխնիկայի տեղաշարժին։

Ապրիլի վերջին Բելառուսում երկաթուղիների արգելափակման մեղադրանքով ձերբակալվել էր 60 մարդ։ Առնվազն մեկ անձի մեղադրանք է առաջադրվել ահաբեկչության մեջ։

Բելառուսը միակ երկիրն է Եվրոպայում, որտեղ կիրառվում է մահապատիժ։

Նմանատիպ