Բելառուսի պաշտպանության նախարարությունը հայտարարել է զինված ուժերի ստորաբաժանումների և զորամասերի պատրաստության ստուգման մեկնարկի մասին
Բելառուսի պաշտպանության նախարարությունը հայտարարել է զինված ուժերի ստորաբաժանումների և զորամասերի պատրաստության ստուգման մեկնարկի մասին։
Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ ստուգման հիմնական շեշտը դրված է ավիացիայի և հակաօդային պաշտպանության ուժերի պատրաստվածության և առաջադրանքների կատարման կարողության վրա։
Նախարարությունը բնակչությանը զգուշացնում է, որ զինտեխնիկայի տեղաշարժի պատճառով հնարավոր է սահմանափակել տրանսպորտի տեղաշարժը։
Հիշեցնենք, որ օգոստոսին Ուկրաինային սահմանակից Բելառուսի Բրեստ շրջանում անցկացվել են ՆԳՆ զորավարժություններ։