Բելառուսի պաշտպանության նախարար. Բելառուսի պետական սահմանի երկայնքով նկատվում է Ուկրաինայի հատուկ նշանակության ուժերի և անվտանգության ծառայության ակտիվ աշխատանք
Ուկրաինայի կողմից զինված սադրանքների մեծ հավանականություն կա,- ասել է Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ ռազմական անվտանգության հարցերով հանդիպման ժամանակ։
Բելառուսի պաշտպանության նախարարության ղեկավարի խոսքով, Բելառուսի Հանրապետության պետական սահմանի երկայնքով ուկրաինական հատուկ նշանակության ուժերի ստորաբաժանումների և Ուկրաինայի անվտանգության ծառայության ստորաբաժանումների ակտիվ աշխատանքը կարելի է դիտարկել բոլոր հատվածներում։
Վիկտոս Խրենինի խոսքով՝ ուկրաինական կողմը մշտապես հետախուզություն է իրականացնում, ինչի համար ակտիվորեն օգտագործվում են անօդաչու թռչող սարքեր։
«Հաշվի առնելով սահմանամերձ շրջաններում ուկրաինական զինված կազմավորումների առկայությունը, մեծ է հավանականությունը մեր տարածքում զինված սադրանքներ նախապատրաստելու և իրականացնելու, ինչպես նաև ռեզոնանսային գործողությունների, այդ թվում՝ բելառուսական ազգայնական կազմավորումների ներգրավման»,- ասել է Բելառուսի պաշտպանության նախարարը։
Իր հերթին Բելառուսի նախագահն ասել է, որ երկիրն ամեն ինչ ունի հնարավոր կեղտոտ հնարքները ետ մղելու համար։