Բելառուսի հեռուստատեսության տնօրենը հյուրընկալել է առաջին ալիքի տնօրենին
Բելառուսի հանրային հեռուստատեսության տնօրեն, Մարատ Մարկովը, հասարակական-քաղաքական ծրագրերի պրոդյուսերներն ու հաղորդավարները հյուրընկալել են Վրաստանի Առաջին ալիքի ղեկավարությանը: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Բելառուսի Հանրապետությունում Վրաստանի դեսպան, Վալերի Կվարացխելիան:
Հանդիպմանը խոսքը վերաբերել է երկու երկրների հեռուստատեսությունների աշխատանքին, ապագա ծրագրերին և համագործակցությանը: Առաջին ալիքի ներկայացուցիչներին հնարավորություն է տրվել դիտել տաղավարները և ծանոթանալ ալիքի աշխատանքային ոճին:
«Մենք ուրախ ենք, որ հյուրընկալել են Վրաստանի առաջին ալիքի ղեկավարությանը, նրանց ցույց ենք տվել Բելառուսի հանրային հեռուստատեսության շենքը, կիսել ենք մեր տեսակետերը և նախանշել ապագա համագործակցության ծրագրերը: Մենք շատ ենք սիրում Վրաստանը և վստահ ենք, որ շուտով կիրականացնենք շատ համատեղ նախագծեր, որոնք կառաջարկենք ինչպես մեզ, այնպես էլ վրացի հեռուստադիտողներին», – հանդիպումից հետո հայտարարել է Բելառուսի հեռուստատեսության տնօրեն, Մարատ Մարկովը:
Վրաստանի Առաջին ալիքի գլխավոր տնօրեն Վասիլ Մաղլափերիձեի հայտարարությամբ, բելառուս գործընկերների հետ նախատեսվում է սերտ համագործակցություն:
Հիշեցնենք, արդեն երկրորդ տարին է Բելառուսում անց են կացվում Վրաստանի օրերը: Միջոցառումների շրջանակներում Մինսկում բացվել է «վրացական տուն» և անց է կացվել Թբիլիսոբա տոնը: