Բելառուս մարզիկը վաճառել է իր օլիմպիական մեդալը և ֆինանսավորել ընկերոջ վիրահատությունը
Բելառուս մարզիկը վաճառել է իր օլիմպիական մեդալը և ֆինանսավորել ընկերոջ վիրահատությունը

Վանկուվերի ձմեռային օլիմպիական չեմպիոն, բելառուս Ալեքսեյ Գրիշինը, ոսկե մեդալը դուրս է բերել աճուրդի: Պարգևը վաճառվել է 61,6 հազար եվրոյով:

Աճուրդը տեղի է ունեցել Բոստոնում: Inside The Games-ի տվյալներով, մեդալը գնել է բելառուս հավաքորդը: Գրիշինը 25,4 հազար եվրո է վաստակել նաև 2002 թվականի օլիմպիական  խաղերին ձեռք բերված բրոնզե մեդալի համար: Ստացված գումարով նախկին մարզիկը ֆինանսավորել է ընկերոջ վիրահատությունը: Այս լուրը տարածել է աճուրդի գործադիր փոխնախագահ Բոբի Լիվինգսթոնը:

«ՈՒրախ ենք, որ մեդալը վերադարձել է Բելառուս: Գրիշինը պատրաստվում է ստացած գումարով ֆինանսավորել ընկերոջ վիրահատությունը»,-հայտարարել է նա:

Գրիշինը Բելառուսից առաջին օլիմպիական խաղերի չեմպիոնն է ձմեռային մարզաձևում: Նա իր մարզական կարիերան ավարտել է 2014 թվականի Սոչիի խաղերից հետո: