Շալվա Ափխաիձեի փողոցում, որտեղ բնակվում է Բեքա Վարդոսանիձեն, քննչական գործողություններն ավարտվել են։ Այսօր առավոտից Պետական անվտանգության ծառայության հակաահաբեկչական վարչության աշխատակիցները խուզարկել են Բեքա Վարդոսանիձեի տունն ու ավտոտնակը։
Ավտոտնակի խուզարկության ժամանակ առգրավվել են համակարգիչներ և այլ էլեկտրոնային սարքեր։
«Ես ոչինչ չգիտեմ, Բեքային այսօր առավոտյան տարել են։ Կատարվել է խուզարկություն, այն ամենը, ինչ հնարավոր է եղել խլել։ Բեքան և ահաբեկչությո՞ւն։ Դա անհավանական է: Չգիտեմ՝ ինչ է կատարվում, Բեքան մեզ հետ չի ապրում, նա ավտոտնակում է ապրում, այնտեղ ստուդիա ունի»,- ասել է Բեքա Վարդոսանիձեի մայրը։
Վրաստանի Պետական անվտանգության ծառայության տվյալներով՝ Բեքա Վարդոսանիձեն կհարցաքննվի որպես վկա ահաբեկչության մասին կեղծ հաղորդման փաստի հետաքննության շրջանակներում։