Բեքա Օդիշարիան հանդիպումներ է անցկացնում Լատվիայում
Բեքա Օդիշարիան հանդիպումներ է անցկացնում Լատվիայում

Լատվիա պաշտոնական այցի շրջանակներում Սփյուռքի և Կովկասի հարցերի կոմիտեի նախագահ, Լատվիայի Հանրապետության խորհրդարանի հետ բարեկամության խմբի ղեկավար Բեքա Օդիշարիան և բարեկամության խմբի անդամներ Նոդար Տուրձելաձեն, Գելա Սամխարաուլին, Դավիթ Կաճարավան և Լևան Մգալոբլիշվիլին հանդիպել են Լատվիայի Սեյմի Վրաստանի հետ բարեկամության խմբի ղեկավար Այվա Վիքսնայի և խմբի անդամների հետ։

Հանդիպմանը լատվիական կողմն իր լիակատար աջակցությունն է հայտնել Վրաստանին Եվրամիության թեկնածուի կարգավիճակ շնորհելու հարցում։ Լատվիայի օրենսդիրների կարծիքով՝ իրենք ջանք չեն խնայի աջակցելու քաղաքական, մշակութային-կրթական և տնտեսական նախագծերին, որոնք կապահովեն Վրաստանի զարգացումը, կայացումը եվրոպական շուկայում և երկկողմ հարաբերությունների հետագա խորացումը։

Բեքա Օդիշարիան շնորհակալություն է հայտնել լատվիացի գործընկերներին պաշտոնական հրավերի համար և հույս հայտնել, որ այդ հարաբերություններն ապագայում նոր բովանդակություն կստանան։

Հանդիպմանը մասնակցել են Լատվիայի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իրակլի Ղուրաշվիլին և դեսպանատան ավագ խորհրդական Միխեիլ Սուլաբերիձեն։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը։