Սփյուռքի և Կովկասի կոմիտեի նախագահ, Մթածմինդա-Կրծանիսի շրջանի մեծամասնական պատգամավոր Բեքա Օդիշարիան հանդիպել է Կրծանիսիի շրջանի թիվ 65 հանրակրթական դպրոցի աշակերտների և ուսուցիչների հետ։
Խորհրդարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել է Կրծանիսի փողոցում գտնվող բասկետբոլի խաղադաշտի բարեկարգման հարցը։ Մեծամասնական պատգամավորը խոստացավ օգնել երիտասարդներին՝ լուծելու խնդիրը։
Ինչպես նշվել է հանդիպմանը, աշակերտների խնդրանքը հաշվի կառնվի և համապատասխան տարածքում կկազմակերպվի վերանորոգված մարզահրապարակ։