Բեքա Օդիշարիա. Բացի չարակամ ընդդիմությունից, բոլորը մեծ ցանկություն և ողջամիտ ակնկալիք ունեն, որ մեզ կտրվի թեկնածուի կարգավիճակ
Բեքա Օդիշարիա. Բացի չարակամ ընդդիմությունից, բոլորը մեծ ցանկություն և ողջամիտ ակնկալիք ունեն, որ մեզ կտրվի թեկնածուի կարգավիճակ

Բացի չարակամ ընդդիմությունից, բոլորը մեծ ցանկություն և ողջամիտ ակնկալիք ունեն, որ մեզ կտրվի թեկնածուի կարգավիճակ,- այս մասին ասաց խորհրդարանական մեծամասնության անդամ Բեքա Օդիշարիան։

Ըստ Օդիշարիայի՝ իշխող թիմի ջանքերը, հանդիպումները տարբեր երկրներում արդյունք են տվել։

«Եվրոպայի տարբեր մայրաքաղաքներում մեր մասնակցությունը ֆորումներին, վարչապետի, խորհրդարանի նախագահի և մեր մյուս առաջնորդների հանդիպումները տվել են արդյունք։ Այս մարդիկ, առաջին հերթին, իմացան, թե իրականում ինչ է կատարվում Վրաստանում, այլ ոչ թե մոդելավորված ապոկալիպսիսը, որ զարգացնում է «վրացական ընդդիմությունը»»,- ասել է Բեքա Օդիշարիան։