Բեքա Լիլուաշվիլի. Մամուկա Խազարաձեն նոր դեմքերի մասին հայտարարություն է անում և քաղխորհրդին ներկայացնում Սալոմե Սամադաշվիլիին, Փիքրիա Չիխրաձեին, Դավիթ Ուսուփաշվիլիին
Բեքա Լիլուաշվիլի. Մամուկա Խազարաձեն նոր դեմքերի մասին հայտարարություն է անում և քաղխորհրդին ներկայացնում Սալոմե Սամադաշվիլիին, Փիքրիա Չիխրաձեին, Դավիթ Ուսուփաշվիլիին

Միմյանց հետ համատեղելի չէ, երբ նոր դեմքերի մասին հայտարարություն են անում ու քաղխորհրդին ներկայացնում ամենահին դեմքերին,- ասել է «Հանուն Վրաստանի» կուսակցության անդամ Բեքա Լիլուաշվիլին։

Լիլուաշվիլին արձագանքել է «Լելոյի» առաջնորդ Մամուկա Խազարաձեի հայտարարությանը, որտեղ նա նշել է. «Չի կարելի թույլ տալ, որ իշխանության գան այն քաղաքական գործիչները, ովքեր խախտել են մարդու իրավունքները ոչ վաղ անցյալում։ Հասկանում եք՝ ում մասին է խոսքը, երկու հին կուսակցությունները պետք է վերջ տան, այլընտրանքը մենք ենք»։

Բեքա Լիլուաշվիլիի խոսքով՝ Լելոյի հայտարարությունը պոպուլիստական ​​է։

«Մամուկա Խազարաձեն այս հայտարարությունն արել է եւ քաղխորհրդում ընդգրկել Սալոմե Սամադաշվիլիին, Փիքրիա Չիխրաձեին, Դավիթ Ուսուփաշվիլիին։ Անձամբ ես ոչ մեկի դեմ ոչինչ չունեմ, բայց երբ նոր դեմքերի մասին հայտարարություն են անում, մյուս կողմից էլ ամենահին դեմքերին են ներկայացնում Քաղխորհրդին, դա միմյանց հետ համատեղելի չէ, թեպետ հասկանում եմ «Լելոյի» մոտեցումը։ Այս հայտարարությունը հնչեց որպես պոպուլիստական, և ես հուսով եմ, որ նրանք կուղղեն այն»,- ասել է Բեքա Լիլուաշվիլին։