Բեքա Ձամաշվիլի. Ստրասբուրգի դատարանից նամակ ստացանք նոյեմբերի 19-ի երեկոյան այն բանից հետո, երբ արդարադատության նախարարը Սաակաշվիլիին առաջարկեց տեղափոխել Գորիի հիվանդանոց
Արդարադատության փոխնախարար Բեքա Ձամաշվիլիի խոսքով՝ նախարարությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանից պաշտոնական գրություն է ստացել նոյեմբերի 19-ի երեկոյան, այն բանից հետո, երբ արդարադատության նախարարը Միխեիլ Սաակաշվիլիին առաջարկել է տեղափոխել Գորիի զինվորական հոսպիտալ։
«Մենք Ստրասբուրգի դատարանից նամակը ստացել ենք նոյեմբերի 19-ի երեկոյան այն բանից հետո, երբ արդարադատության նախարարը ճեպազրույց է անցկացրել և առաջարկել Սաակաշվիլիին (ով չի ենթարկվել Ստրասբուրգի դատարանի պահանջին) տեղափոխել Գորիի հիվանդանոց՝ Եվրոպական դատարանի վճիռը կատարելու համար» – ասել է Ձամաշվիլին։
Բեքա Ձամաշվիլիի խոսքով՝ նամակում Ստրասբուրգի դատարանը դիմումատուին կոչ է արել «անհապաղ դադարեցնել հացադուլը», իսկ Վրաստանին հանձնարարել է հաշվի առնել նոյեմբերի 17-ին բժիշկների խմբի կողմից տրված կարծիքը։
«Դատարանը ճշտել է նաև, որ երկու կողմերի նկատմամբ կիրառված միջոցներն անկախ են և անվերապահ, ինչը ցույց է տալիս, որ հացադուլը դադարեցնելու որևէ նախապայման անթույլատրելի էր»,- ասաց փոխնախարարը։
Ինչպես պարզաբանում է արդարադատության փոխնախարար Բեքա Ձամաշվիլին, Միխեիլ Սաակաշվիլիին Գորիի հիվանդանոց տեղափոխելուց հետո արդարադատության նախարարությունը երկու անգամ միջանկյալ տեղեկատվություն է ուղարկել Ստրասբուրգի դատարան։
«Բանտարկյալին Գորիի հիվանդանոց տեղափոխելուց և հացադուլին հաջորդող շրջանի բարեհաջող բուժումից հետո երկու կողմերի կողմից Եվրոպական դատարանի տրված հանձնարարականները կատարվել են։ Արդարադատության նախարարությունն արդեն երկու անգամ միջանկյալ տեղեկատվություն է ուղարկել Ստրասբուրգի դատարան, և վերջնական տեղեկատվությունը կուղարկվի սահմանված ժամկետում»,- ասել է արդարադատության փոխնախարար Բեքա Ձամաշվիլին։
Նոյեմբերի 19-ին Ստրասբուրգի դատարանի նամակով ուժի մեջ է մնացել հորդորը՝ Սաակաշվիլիին դադարեցնի հացադուլը և նոյեմբերի 17-ի բժշկական գնահատականը հաշվի առնելով ապահովվել է նրա բուժումը։ Նշված նամակը հրապարակել է ժողովրդական պաշտպան Նինո Լոմջարիան։