Բեքա Դոճվիրի. Կանոնակարգերը ուղղված են քաղաքացիների շարժունակության նվազեցմանը
Բեքա Դոճվիրի. Կանոնակարգերը ուղղված են քաղաքացիների շարժունակության նվազեցմանը

Գործող կանոնակարգերը, որոնք ուժի մեջ են մտնելու նոյեմբերի 28-ից և կգործեն երկու ամսվա ընթացքում, ուղղված են քաղաքացիների շարժունակության նվազեցմանը՝ երկրում համաճարակի տարածումը նվազեցնելու համար», – այս մասին հայտարարել է կառավարության խորհրդարանական քարտուղար Բեքա Դոճվիրին:

Նրա խոսքով,  նախքան կանոնակարգերի ներդրումը, կառավարությունը խորհրդակցել է բոլոր շահագրգիռ կողմերի հետ, և դիրքորոշումները հնարավորինս համաձայնեցվել են:

«Համաճարակի դեմ պայքարի ամենակարևոր մեխանիզմը շարժունակության նվազեցումն է, շնչադիմակ կրելը և սոցիալական հեռավորության պաշտպանությունը, ինչպես նաև տարրական հիգիենայի պահպանումը: Հետևաբար, եթե մենք նայենք աշխարհին՝ տեսնելու, թե ինչպես են նրանք պայքարում համաճարակի դեմ, այդ մեթոդներն օգտագործվում են ամենուր:

Կանոնակարգերի ներդրումից առաջ մենք խորհրդակցեցինք բոլոր շահագրգիռ կողմերի հետ: Այս խորհրդակցություններին նեգրավված էին բիզնեսի և առողջապահության սեկտորները, ինչպես նաև համաճարակաբանները, և դիրքորոշումները հնարավորինս համաձայնեցվեցին: Բնականաբար, ոչ բոլորի շահերը կարելի էր հաշվի առնել, քանի որ առաջին հերթին հիմնական նպատակը մարդու առողջության և կյանքի պաշտպանությունն է», – ասաց Բեքա Դոճվիրին: