Բեքա Դավիթուլիանի. Իշխող կուսակցությունը ամեն տեսակ փոխզիջում առաջարկեց ընդդիմությանը, իսկ արտահերթ ընտրությունների մասին հենց սկզբից ասացինք, որ կարմիր գիծ է
Բեքա Դավիթուլիանի. Իշխող կուսակցությունը ամեն տեսակ փոխզիջում առաջարկեց ընդդիմությանը, իսկ արտահերթ ընտրությունների մասին հենց սկզբից ասացինք, որ կարմիր գիծ է

Իշխող կուսակցությունն ընդդիմությանն առաջարկել է բոլոր տիպի զիջումներ, որը հնարավոր է առաջարկեր բացառությամբ մեկի, արտահերթ ընտրությունները, որի վերաբերյալ հենց սկզբում ասացինք, որ կարմիր գիծ է,- այս մասին հայտարարել է խորհրդարանական մեծամասնության անդամ Բեքա Դավիթուլիանին:

Ինչպես նշել է Բեքա Դավիթուլիանին, վրաց ժողովրդի կամքը չի կարող ենթարկվել ռեվիզիայի:

«Ցավոք, քաղաքական կողմերի միջև բանակցության արեալը բավականին նեղացել է: Մեր դիրքորոշումը հստակ է և նրանք ասում են, որ համաձայն չեն այդ դիրքորոման հետ: Հուսանք, ինչ որ արդյունքի կհասնենք: Խորհրդարանը գոյություն ունի, որպեսզի այստեղ լինի ընդդիմությունը, սակայն ընդդիմությունն ինքն է կատարել ընտրություն, նրանք ասացին, որ չեն ցանկանում ընդունել այն իրականություն, որը շնորհել է ժողովուրդը, ամբողջ իշխանությունն են ուզում, որը նրանց ժողովուրդը չի շնորհել»,- հայտարարել է Բեքա Դավիթուլիանին: