Բեքա Դավիթուլիանի. Ցանկալի կլիներ, որ նախագահը սկսեր ապաբևեռացում՝ հարգելով սահմանադրությունը
Բեքա Դավիթուլիանի. Ցանկալի կլիներ, որ նախագահը սկսեր ապաբևեռացում՝ հարգելով սահմանադրությունը

Ցանկալի կլիներ, որ նախագահը սկսեր ապաբևեռացում՝ հարգելով սահմանադրությունը,- ասել է խորհրդարանական մեծամասնության անդամ Բեքա Դավիթուլիանին՝ անդրադառնալով Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարությանը, թե վարչապետի և նախագահի այցը Ֆրանսիա կլիներ ապաբևեռացման օրինակ:

«Ցավոք, նախագահը խախտեց սահմանադրությունը, և սահմանադրական դատարանը մեզ ասաց, որ նրա արարքը հակասահմանադրական է։ Մենք չենք կարող ամեն անգամ սկսել նույն ընթացակարգը: «Վրացական երազանքն» արդեն մեկ անգամ արտահայտել է իր քաղաքական դիրքորոշումը, ասել է Բեքա Դավիթուլիանին։