Բեքա Բասիլաիա. Դատավարությունը պետք է անցկացվի դատարանի դահլիճում, և Սաակաշվիլիին հնարավորություն ընձեռվի ներկայանալ դատական նիստին
Դատավարությունը պետք է անցկացվի դատարանի դահլիճում, և Միխեիլ Սաակաշվիլիին պետք է հնարավորություն ընձեռվի ներկայանալ դատավարությանը,- լրագրողներին ասել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբան Բեքա Բասիլաիան՝ Գլդանիի թիվ 18 մեղադրյալների և դատապարտյալների բժշկական հաստատությունան մոտ:
Նրա խոսքով, Սահակաշվիլիին ոչինչ չի խանգարում մասնակցել դատավարությանը։
«Ցանկացած մերժում, ցանկացած արհեստական պատճառ, օրինակ՝ ուղեկցում չի կարող լինել, ևս մեկ անգամ կլինի այն բանի իլյուստրացիան, որ Բիձինա Իվանիշվիլին խուճապահար վախենում է Սաակաշվիլիի հանրության առջև հայտնվելուց։ Մենք սա տեսնում ենք այս ամբողջ ընթացքում։
Ինչ վերաբերում է իրավական մեխանիզմներին, որոնք մենք նախատեսում ենք, ապա առաջիկայում ձեզ կտրամադրենք ծավալուն և կոնկրետ տեղեկատվություն։ Մենք պահանջում ենք, որ Սաակաշվիլին ներկայանա դատարան, և նրան ոչինչ չի կարող կանգնեցնել»,- ասել է Բեքա Բասիլաիան։