Բեկա Ձամաշվիլի - Սաակաշվիլին մայցել է  ավելի քան 1500 այցելու, ինչը վկայում է, որ համակարգը բաց է.  թաքցնելու ոչինչ չկա
Բեկա Ձամաշվիլի - Սաակաշվիլին մայցել է ավելի քան 1500 այցելու, ինչը վկայում է, որ համակարգը բաց է. թաքցնելու ոչինչ չկա

Արդարադատության նախարարությունը և քրեակատարողական ծառայությունը միշտ շատ բաց են Միխեիլ Սաակաշվիլիի հարցում։ Դրա ապացույցն, օրինակ, մինչ այսօր Սաակաշվիլին ունեցել է ավելի քանն 1500 այցելու»,- այս մասին հայտնել է արդարադատության փոխնախարար Բեկա Ձամաշվիլին։

Փոխնախարարի խոսքով՝ Սահակաշվիլիին ամեն օր այցելում են ընտանիքի անդամները, փաստաբանները, բոլոր այն անձինք, ովքեր Վրաստանի օրենսդրությամբ Սահակաշվիլիին այցելելու իրավունք ունեն։ Ձամաշվիլիի խոսքով՝ «սա հաստատում է, որ համակարգը բաց է»։

«Վրաստանի կառավարությունը միշտ մանրամասն տեղեկատվություն է տրամադրում բոլոր միջազգային կազմակերպություններին, սկսած Ստրասբուրգի դատարանից, որն այս հարցի վերանայումն է սկսել նրանց բողոքի հիման վրա։ Այն նաև մանրամասն տեղեկատվություն է տրամադրում ինչպես ՄԱԿ-ին, այնպես էլ Եվրախորհրդին, Եվրամիությանը, երբ նրանք հետաքրքրված են դրանով: Ուստի այս ամենը հաստատում է, որ համակարգը բաց է ու թափանցիկ։ Այս գործընթացի էությունն այն է, որ դատարանը տեղեկացված որոշում կայացնի։ Նախարարությունը, իհարկե, նախկինի պես կշարունակի լիովին պաշտպանել Միխեիլ Սաակաշվիլիի իրավունքները։ Նրան ոչ մի փուլում չի խանգարել պաշտպանել իր իրավունքները, ընդհակառակը՝ դա միշտ ապահովել է նախարարությունը»,- ասել է Ձամաշվիլին։