BBG Watch. Պետական դեպարտամենտը և Սպիտակ տունը պետք է լրագրողներին, որոնք աջակցություն են հայտնում «Ազատություն» ռադիոյի վրացական ծառայությանը
«Բարձր հեղինակություն վայելող Դավիթ Կակաբաձեին աշխատանքից ազատել են «Ազատ Եվրոպա» ռադիոկայանի/ «Ազատություն» ռադիոկայանի ղեկավարների կողմից»,- նման վերնագրով ծավալուն նամակ է հրապարակում BBG Watch կազմակերպությունը, որը վերահսկում է ԱՄՆ-ի պետական բյուջեից ֆինանսավորվող ԶԼՄ-ների աշխատանքը:
Նամակում ասվում է, որ «Ազատություն» ռադիոյի գլխավոր մենեջմենթը պաշտոնից ազատել է կազմակերպության ամենահեղինակավոր լրագրողներից մեկին, դոկտոր Դավիթ Կակաբաձեին, ով մինչև հունվարի 30-ը «Ազատություն» ռադիոյի վրացական ծառայության տնօրենն էր:
«BBG խորհուրդը, պետական վարչությունը և Սպիտակ տունը պետք է լսեն հայտնի կին լրագրողներին, որոնք ի նշան բողոքի ևս լքել են իրենց պաշտոնները «Ազատություն» ռադիոկայանում: Նրանց համարձակությունը, ձայն բարձրացնեն վատ ղեղկավարության դեմ, պետք է գնահատվի: Նրանց բողոքին պետք է ուշադրություն հ ատկացնեն Սպիտակ տանը, պետական դեպարտամենտում և ԱՄՆ-ի Կոնգրեսում»,- ասվում է BBG Watch-ի նամակում: