BBC. Եգիպտոսի վարչապետը դեմ է Գազայից փախստական մարդկանց Սինայի թերակղզում վերաբնակեցնելու գաղափարին
BBC. Եգիպտոսի վարչապետը դեմ է Գազայից փախստական մարդկանց Սինայի թերակղզում վերաբնակեցնելու գաղափարին

Եգիպտոսի վարչապետ Մոստաֆա Մեդբուլին դեմ է Գազայից փախստական մարդկանց Սինայի թերակղզում վերաբնակեցնելու գաղափարին։ Տեղեկությունը տարածում է «BBC»-ն։

Ավելի վաղ տեղական իսրայելական լրատվամիջոցները հայտնել էին, որ իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյաները ցանկանում են, որպեսզի Գազայում բնակվող խաղաղ բնակիչները տեղափոխվեն հյուսիս-արևելք՝ Եգիպտոս։

Բացի այդ, Հյուսիսային Սինայ կատարած այցի ժամանակ Եգիպտոսի վարչապետ Մոստաֆա Մեդբուլին հայտարարել է, որ տարածաշրջանային հակամարտությունը չպետք է լուծվի Եգիպտոսի հաշվին։

Եգիպտոսի կողմից վերահսկվող Ռաֆահ անցակետը Գազայի հատվածի բնակիչների համար միակ ճանապարհն է, որի միջոցով կարող են հեռանալ Գազայից: