BBC. Վրաստանի Հանրային հեռարձակողը դարձել է Ռուսաստանի կողմից Վրաստանում իրականացված լայնամասշտաբ կիբերհարձակման թիրախ
Ռուսաստանի կողմից Վրաստանում իրականացված լայնամասշտաբ կիբերհարձակման թիրախ է դարձել Վրաստանի Հանրային հեռարձակողը,- այս մասին գրում է «BBC»-ն:
Բրիտանիայի Հանրային հեռարձակողը նշում է, որ Վրաստանում իրականացված մասսայական կիբերհարձակումների հետևում կանգնած է Ռուսաստանի ռազմական հետախուզման ծառայությունը: «BBC»-ի տեղեկությամբ, մասշտաբայի կիբերհարձակումը, որի պատճառով նախորդ տարի Վրաստանում անջատվել էր 2000 կայքէջ, ֆինանսավորվել էր Ռուսաստանի կողմից:
Մեծ Բրիտանիայի Հանրային հեռարձակողի տեղեկությամբ, կիբերհարձակումների թիրախների թվում են նաև լրատվամիջոցները:
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունում այսօր հայտարարել են, որ 2019 թվականի հոկտեմբերին Վրաստանում կիբերհարձակում էր իրականացրել զինված ուժերի գլխավոր շտաբը: