BBC. Սիրիայում ԱՄՆ-ի հարվածները հասցվել են Իրանի զենքի պահեստներին
BBC. Սիրիայում ԱՄՆ-ի հարվածները հասցվել են Իրանի զենքի պահեստներին

Սիրիայում ԱՄՆ-ի հարվածները հասցվել են Իրանի զենքի պահեստներին,- հայտնում է «BBC»-ն՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին։

Պաշտոնյաների խոսքով՝ հարձակումներն իրականացվել են իրանական ուժերի կողմից օգտագործվող զենքի և զինամթերքի պահեստների վրա։

«BBC»-ն գրում է, որ հարձակումը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 04:30-ին, Իրաքի սահմանի մոտ գտնվող Աբու Քամալ քաղաքի մոտ՝ F-16 կործանիչների և այլ մարտական ​​տեխնիկայի կիրառմամբ։

ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտը հայտտարարել է, որ ԱՄՆ-ը Ջո Բայդենի հանձնարարությամբ երկու թիրախ է խոցել Սիրիայի արևելքում։