BBC – Սիրիական զորքերը սկսել են դուրս գալ Սուվեյդայից
Սիրիական զորքերը սկսել են դուրս գալ Սուվեյդայից: Այս մասին հաղորդում է BBC-ն՝ հղում անելով տեղական լրատվամիջոցներին:
Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն, զորքերը լքում են քաղաքը Սիրիայի կառավարության և Սուվեյդայի կրոնական առաջնորդների միջև կնքված համաձայնագրի շրջանակներում:
Հիշեցնենք, որ վերջերս ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն սոցիալական ցանցերում գրել էր, որ նրանք կողմերի հետ համաձայնեցրել են կոնկրետ իրավիճակ, որը կհանգեցնի Սիրիայում իրավիճակի լիցքաթափմանը:
Ավելի վաղ՝ հուլիսի 15-ին, Սիրիայի կառավարական ուժերը մտել են Սուվեյդա: Նրանց խոսքով՝ նրանք նպատակ ունեին լիցքաթափել տեղի դրուզների և սուննի բեդվինների միջև հակամարտությունը: Դրուզների և սուննի բեդվինների միջև բախումները սկսվել են հուլիսի 13-ին: