BBC - Ռուսաստանը հայտարարում է, որ Վրաստանը անվտանգ չէ, իսկ Վրաստանում գտնվող ռուսները պնդում են հակառակը
BBC - Ռուսաստանը հայտարարում է, որ Վրաստանը անվտանգ չէ, իսկ Վրաստանում գտնվող ռուսները պնդում են հակառակը

Ռուսաստանը հայտարարում է, որ Վրաստանը անվտանգ չէ, իսկ Վրաստանում գտնվող ռուսները պնդում են հակառակը,- այս վերնագրով հոդված է հրապարակում «BBC»-ն և արձագանքում ռուսական մամուլում տարածված կոչերին:

«Պետությունը զգուշացնում է, որ Վրաստանում ձեր անվտանգությունը ոչ ոք չի կարող ապահովել: Չեք կարող փոխել ձեր արժանապատվությունը Թբիլիսի մեկնելիս մեկ շիշ անվճար գինու վրա»,- մեջբերում է «BBC»-ն «Ռոսիյա 1»-ի հաղորդավար Օլգա Սկաբեևային խոսքերը: Նշվում է նաև, որ ռուս լրագրողը հայտարարել է. «Վրաստանում ռուսներին սպանում են»:

«BBC»-ն գրում է, որ Ռուսաստանի նախագահի արձագանքը հուլիսի 8-ին արգելվեր չվերթները Վրաստան և սահմանափակումներ իրականացվեին վրացական գինու ներմուծման համար՝ «բավականին արագ էր»:

Սակայն, ինչպես գրում է հրատարակությունը, Վրաստանում գտնվող ռուսներն այլ կարծիքի են:

«Մենք չենք լսում Պուտինի խորհուրդը, ունենք սեփական կարծիք»,- մեջբերում է Շարդենի փողոցում ռուս զբոսաշրջիկներից մեկի խոսքը հոդվածի հեղինակը և ընդգծում այն հանգամանքը, որ իր հետ զրույցում որևէ պատասխանող անվտանգության առնչությամբ վրդովմունք չի հայտնել:

«BBC»-ի հետ զրույցում ռուս զբոսաշրջիկները հատարարում են, որ ուղիղ չվերթներն արգելելով ժողովրդի համար ստեղծվել են խնդիրներ, սակայն ամեն դեպքում Ռուսաստանից Վրաստան կմեկնեն Մինսկի և Անկարայի տարանցիկով: