«BBC»-ն «Քոլ կենտրոնների» վերաբերյալ հրապարակում է ֆիլմը, որի խարդախ սխեմայի կազմակերպիչ է նշվում Դավիթ Կեզերաշվիլին
«BBC»-ն «Քոլ կենտրոնների» վերաբերյալ հրապարակում է ֆիլմը, որի խարդախ սխեմայի կազմակերպիչ է նշվում Դավիթ Կեզերաշվիլին

Բրիտանական հանրային հեռարձակողը «Քոլ կենտրոնների» վերաբերյալ հրապարակում է ֆիլմը, որի խարդախ սխեմայի կազմակերպիչ է նշվում Դավիթ Կեզերաշվիլին։

Մոտ մեկ ժամ տեւողությամբ փաստագրական ֆիլմը մանրամասնորեն ուսումնասիրում է խարդախության սխեման: Դավիթ Կեզերաշվիլին ֆիլմում հիշատակվում է որպես «պարոն օֆշոր»։

Ֆիլմում տեղ են գտել հատուկ գործողություններից մեկի կադրերը, որոնք իրականացվել են Թբիլիսիում զանգերի կենտրոնների գործի հետ կապված: Այն անցկացվել է «Պիքսել»-ի շենքում։

«BBC»-ի լրագրողը պատմում է, որ իրենք տեսել են մարդկանց ցուցակը, որոնց հետ կապվել են գումար շորթելու համար, այդ թվում՝ մի քանի բրիտանացիների անուններ։

Նրա խոսքով՝ հայտնաբերվել է գրություն, ըստ որի՝ տուժողներից մեկը ցանկանում է անշարժ գույք գնել, թեպետ ունի 10 հազար ֆունտից պակաս գումար։

Ֆիլմում ներառված են նաև ոստիկանական արշավանքներից մեկի կադրերը, որին մասնակցել են լրագրողներ և որոնք տեղի են ունեցել Վրաստանի սահմաններից դուրս։

«Բի-Բի-Սի»-ն նաև հարցազրույցներ է ձայնագրել խարդախության սխեմայի մի քանի զոհերի և զանգերի կենտրոնների աշխատակիցների հետ։ Ֆիլմում նրանք չեն բացահայտվում։

Մինչ այդ «BBC»-ն հրապարակել էր լրագրողական հետաքննության նյութերը, որտեղ վերծանվել էր եվրոպացի թոշակառուներին թալանելու սխեման, իսկ որպես խարդախ սխեմայի կազմակերպիչ էր նշվում Դավիթ Կեզերաշվիլին։ Երեկ հրապարակվել է «Բիզնեսմենների որոնումը՝ միլիարդավոր դոլարների խարդախության հետևում» վերնագրով հոդված։

BBC-ի փոխանցմամբ՝ կիբերխարդախությունների համաշխարհային ցանցը թալանել է ներդրողներին։ Կորուստը հասնում է մեկ միլիարդ դոլարի։ Լրագրողական հետաքննության տվյալներով՝ սկզբում խարդախները հեռախոսով կապվել են քաղաքացիների հետ և նրանց առաջարկել եկամուտ ստանալու հեշտ ճանապարհներ, իսկ վերջում վերցրել են նրանց կրեդիտ քարտի տվյալները և թալանել։ Ինչպես հաղորդում է BBC-ն, խարդախության սխեմայում ներգրավված է 152 ընկերություն, այդ թվում՝ կրիպտոարժույթների առևտրային ընկերությունը Վրաստանում գործող Solo Capitals ընկերությունը:

Ինչպես գրում է «BBC»-ն, լրագրողները մեկ տարի աշխատել են խարդախների միջազգային ցանցը վերծանելու համար։ Նրանց տեղեկություններով՝ այս ցանցը ոստիկանությանը հայտնի է «Միլթոն գրուպ» անվամբ։