BBC-ն հայտնում է, որ փակում է Բաքվի գրասենյակը Ադրբեջանի ԱԳՆ-ի պահանջով

19:18, 20.02.2025

BBC-ն փակում է իր գրասենյակը Բաքվում: Որոշ լրատվամիջոցներ պնդում են, որ գրասենյակը փակելու պարտադրված որոշումը կայացվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության բանավոր հարցում ստանալուց հետո։

Բրիտանական հանրային հեռարձակողն Ադրբեջանում գործում է 1994 թվականից։ Կորպորացիան իր մտահոգությունն է հայտնում մամուլի ազատության դեմ ուղղված այս սահմանափակող քայլի կապակցությամբ։

BBC-ն հայտնում է, որ Բաքվում գտնվող իր լրագրողների թիմը դադարեցրել է աշխատանքը՝ սպասելով պարզաբանումների: Լրատվամիջոցը նշում է, որ իրենք Ադրբեջանի կառավարությունից գրավոր հայտարարություն չեն ստացել եւ տարբեր խողովակներով փորձում են պարզաբանումներ ստանալ։

«Մենք խորապես ափսոսում ենք մամուլի ազատության դեմ ուղղված այս սահմանափակող քայլերի համար, որոնք կխոչընդոտեն մեր կարողությանը երկրի ներսում և դրսում լսարանին տրամադրել լուրեր Ադրբեջանի մասին և դրանից», – ասվում է BBC-ի խոսնակի հայտարարության մեջ։

Նմանատիպ