BBC. Մարիուպոլում ուկրաինացի ռազմագերիների համար ռազմական տրիբունալ է նախապատրաստվում
Մարիուպոլում ուկրաինացի ռազմագերիների համար ռազմական տրիբունալ է նախապատրաստվում. Ինչպես գրում է BBC -ն, այս մասին ռուսական հեռուստաալիքի եթերում խոսելիս ասել է ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը։
«Ես կարող եմ հաստատել, որ տրիբունալի նախապատրաստությունն ընթանում է ճիշտ այնպես, ինչպես մենք հայտարարել ենք։ Ճիշտ այնպես, ինչպես մենք պլանավորում ենք: Այսինքն՝ տրիբունալն անխուսափելի է և առաջին տրիբունալներից մեկը կլինի Մարիուպոլում»,- ասել է Պուշիլինը։
Նա նշել է, որ պատրաստվում է շենքը, որտեղ պետք է անցկացվի տրիբունալը։ BBC -ի փոխանցմամբ՝ Մարիուպոլի քաղաքային խորհուրդը հայտարարել է, որ բանտախցերը տեղակայվել են տեղի ֆիլհարմոնիայի դահլիճի բեմում։ Սպասվում է, որ տրիբունալն այստեղ կանցկացվի: