ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերին միանում է նախընտրական քարոզարշավին։
Ինչպես գրում է «BBC»-ն, ԱՄՆ նախագահի կլիմայական հարցերով հատուկ ներկայացուցիչը շուտով կլքի իր պաշտոնը։ Նա այս պաշտոնում աշխատել է երեք տարի։
«80-ամյա Ջոն Քերին կմասնակցի ԱՄՆ ներկայիս նախագահ 81-ամյա Ջո Բայդենի նախընտրական քարոզարշավին»,- գրում է «BBC»-ն։
2004 թվականին Ջոն Քերին արդեն մասնակցել է նախագահական ընտրություններին և պարտվել Ջորջ Բուշին։ 2013-2017 թվականներին Ջոն Քերին զբաղեցրել է պետքարտուղարի պաշտոնը Բարաք Օբամայի վարչակազմում։
ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերին։