BBC – Իսրայելցի զինվորները կրակ են բացել պաղեստինցիների վրա Ռաֆահի մարդասիրական օգնության կենտրոնի մոտ, սպանվել է 26 և վիրավորվել 150 մարդ
Իսրայելցի զինվորները կրակ են բացել Ռաֆահի մարդասիրական օգնության կենտրոնում հավաքված պաղեստինցիների վրա: BBC-ի փոխանցմամբ՝ 26 մարդ զոհվել է, 150-ը՝ վիրավորվել։
Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ պաղեստինցիները հավաքվել են ԱՄՆ-ի կողմից աջակցվող մարդասիրական օգնության բաշխման կենտրոնում տեղական ժամանակով ժամը 04:30-ին, երբ հայտնվել են իսրայելցի զինվորներն ու տանկերը: Նրանք կրակ են բացել տեղում հավաքված պաղեստինցիների վրա: Տեղի լրագրողները հրապարակել են վիրավորների և մահացածների կադրեր, որոնց տեղացիները տանում էին սայլակներով, քանի որ, ինչպես ասում են, փրկարարական խմբերը չեն կարողացել հասնել դեպքի վայր: