«BBC»-ի փոխանցմամբ՝ Իսրայելն ազատ է արձակել 39 պաղեստինցի դատապարտյալի
«BBC»-ի փոխանցմամբ՝ Իսրայելն ազատ է արձակել 39 պաղեստինցի դատապարտյալի

Իսրայելն ազատ է արձակել 39 պաղեստինցի դատապարտյալի: Տեղեկությունը տարածում է «BBC»-ն։

Ըստ տեղեկությունների՝ ազատված պաղեստինցիների թվում կա 24 կին և 15 դեռահաս։ Նրանք գտնվել են իսրայելական բանտում՝ տարբեր հանցագործությունների, այդ թվում՝ կանխամտածված սպանության և քարեր նետելու համար: Այս անձանց մեծ մասի դատավարությունը դեռ չի ավարտվել։

Ազատագրված պաղեստինցիներն արդեն գտնվում են Հորդանան գետի արեւմտյան ափին եւ շուտով կվերադառնան իրենց տները։ Նախկինում ՀԱՄԱՍ շարժումը հոկտեմբերի 7-ին ազատ է արձակել 24 պատանդի։ Նրանցից 13-ը իսրայելցիներ են։

Ազատ արձակվածների թվում կան 70 տարեկանից բարձր տարեցներ և փոքր երեխաներ։

Տեղեկացնենք, որ Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ համաձայնագիրը ստորագրվել է Կատարի միջնորդությամբ: