«BBC»-ի փոխանցմամբ՝ ՀԱՄԱՍ-ը կոչ է անում Իսրայելի Աշկելոն քաղաքի բնակիչներին՝ լքել քաղաքը
«BBC»-ի փոխանցմամբ՝ ՀԱՄԱՍ-ը կոչ է անում Իսրայելի Աշկելոն քաղաքի բնակիչներին՝ լքել քաղաքը

«BBC»-ի փոխանցմամբ՝ ՀԱՄԱՍ-ը կոչ է անում Իսրայելի Աշկելոն քաղաքի բնակիչներին՝ լքել քաղաքը։ Ինչպես գրում է «BBC»-ն, ՀԱՄԱՍ-ի անդամներն ասում են, որ հարձակվելու են Աշկելոնի վրա՝ ի պատասխան Գազայի հատվածի ռմբակոծմանը։

Տելեգրամ ալիքներով տարածված կոչում ՀԱՄԱՍ-ը Աշկելոնի բնակիչներին տեղական ժամանակով մինչև ժամը 17:00-ն ժամանակ է տալիս հեռանալ քաղաքից։

Աշկելոն քաղաքը գտնվում է Գազայի հատվածի հյուսիսում։

Իսրայելի պաշտպանության նախարարության տեղեկատվության համաձայն՝ շաբաթ օրվանից Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ արձակվել է 4500 հրթիռ։