«BBC»–ի հաղորդմամբ՝ Կիևում հավաքված եվրոպացի առաջնորդները հեռախոսազրույց են ունեցել Դոնալդ Թրամփի հետ և քննարկել են մայիսի 12-ից հրադադարի հաստատման ծրագրերը
Կիևում հավաքված եվրոպացի առաջնորդները հեռախոսազրույց են ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որի ընթացքում քննարկվել է 30-օրյա հրադադարի ծրագիրը, որը հնարավոր է ուժի մեջ մտնի մայիսի 12-ից։ Այս մասին հայտնում է «BBC»-ն։
Լրատվամիջոցի տվյալներով՝ այսպես կոչված «ցանկացող երկրների կոալիցիայի» վիրտուալ հանդիպումից հետո Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը և Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը Դոնալդ Թրամփին փոխանցել են իրենց աջակցությունը ԱՄՆ-ի առաջարկությանը։