«BBC»-ի հաղորդմամբ՝ Հնդկաստանի կողմից իրականացված ռմբակոծության հետևանքով Պակիստանի վերահսկողության տակ գտնվող Քաշմիրում զոհվել է հինգ մարդ

13:14, 09.05.2025

Հնդկաստանի կողմից իրականացված ռմբակոծության հետևանքով Պակիստանի վերահսկողության տակ գտնվող Քաշմիրում զոհվել է հինգ մարդ։ Այս մասին հաղորդում է «BBC»-ն։

Տեղական մամուլի տվյալներով՝ խաղաղ բնակչության ռմբակոծման հետևանքով ևս յոթ մարդ մարմնական վնասվածքներ է ստացել։

Հաղորդվում է, որ ռմբակոծությունը շարունակվել է մի շարք շրջաններում՝ մինչև տեղական ժամանակով ժամը 04:00-ը։

Ավելի վաղ Պակիստանը հայտնել էր ռազմական բախումների հետևանքով 31 մարդու մահվան մասին։ Պակիստանի բանակի հայտարարության համաձայն՝ ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր խոցել են Հնդկաստանի 77 անօդաչու թռչող սարք։

Տեղական աղբյուրների տվյալներով՝ Պակիստանի բանակը ոչնչացրել է երեք կարևոր կետեր հսկողության գծում։

Մյուս կողմից, Հնդկական լրատվամիջոցները հայտնում են, որ Ջամմու քաղաքում գաղտնի ներթափանցման փորձի ժամանակ սպանվել է յոթ ահաբեկիչ, որոնց աջակցում էին պակիստանցի զինվորականները։ Զեկույցներում նշվում էր նաև, որ Հնդկաստանի վերահսկողության տակ գտնվող Քաշմիրի Ջամմու քաղաքում լսվել են պայթյունների ձայներ։

Նմանատիպ