BBC. ՀԱՄԱՍ-ը պնդում է, որ Իրանն օգնել է հրթիռներով և անօդաչու սարքերով հարձակում իրականացնել Իսրայելի վրա
Իրանի բարձրագույն ղեկավարությունը ևս մեկ անգամ հաստատել է, որ աջակցում է ՀԱՄԱՍ-ի գրոհայինների կողմից Իսրայելի վրա հարձակմանը։ Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին Իսրայելի վրա հարձակումն անվանել է պաղեստինցի զինվորների և բոլոր պաղեստինյան խմբերի «հաղթանակը»:
Բացի այդ, ինչպես գրում է «BBC»-ն, ըստ ՀԱՄԱՍ-ի, Իրանն օգնել է նրան հրթիռներով ու անօդաչու սարքերով հարձակվել Իսրայելի վրա։
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը դեռևս չունի Իրանի անմիջական մասնակցության ապացույցներ։
Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ հրթիռներ են արձակվել հոկտեմբերի 7-ի վաղ առավոտյան։ ՀԱՄԱՍ-ը ստանձնել է հարձակման պատասխանատվությունը։ Ըստ իսրայելական լրատվամիջոցների վերջին տեղեկությունների, ՀԱՄԱՍ-ի հրթիռակոծության հետևանքով զոհվել է ավելի քան 700 մարդ, վիրավորվել՝ առնվազն 2 315-ը։
Իսրայելում Վրաստանի քաղաքացիների համար թեժ գիծ է գործարկվել։