BBC. Գազային ճգնաժամի պատճառով Գերմանիայի Հաննովեր քաղաքի հասարակական շենքերում ջրատաքացուցիչն անջատել են

22:50, 28.07.2022

Գազի ճգնաժամի պատճառով գերմանական Հանովեր քաղաքի հասարակական շենքերում անջատվել է ջրի ջեռուցումը։ Տեղեկությունը տարածում է «BBC»-ն։

Հրատարակության տվյալներով՝ սա Գերմանիայի առաջին մեծ քաղաքն է, որն անջատում է տաք ջուրը՝ Ռուսաստանի կողմից գազի մատակարարումների կտրուկ կրճատման պատճառով։

Հանովերում հանրային շենքերում այսուհետ ձեռքերը լվանալու համար հասանելի կլինի միայն սառը ջուր, իսկ սպորտային դահլիճներում կսահմանափակվի ջրատաքացուցիչների օգտագործումը։

Նաև էներգիա խնայելու նպատակով քաղաքապետարանի շենքերի շատրվաններն ու գիշերային փողոցների լույսերը կանջատվեն։

Քաղաքի քաղաքապետ Բելիտ Օնեյն ասում է, որ նպատակն է նվազեցնել քաղաքի էներգիայի սպառումը 15 տոկոսով՝ ի պատասխան գազի մոտալուտ սղության:

Նոր կանոնները վերաբերում են նաև ջեռուցման համակարգերին։ Հասարակական շենքերում ապրիլից մինչև սեպտեմբերի վերջ կանջատեն ջեռուցման համակարգը։ Սենյակների ջերմաստիճանը տարվա մյուս եղանակներին կկազմի առավելագույնը 20 աստիճան՝ առանձին դեպքերում բացառություններով։

Ստեղծված իրավիճակի պատճառով գերմանացիներին զգուշացվել է, որ սպասվում է գազի սպառման միջոցառումների խստացում, ինչպես նաև հարկերի թանկացում։

«Առայժմ չենք կարող ասել, թե նոյեմբերին որքան կլինի գազի գինը, բայց հաստատ այն շատ ավելի բարձր կլինի յուրաքանչյուր ընտանիքի համար»,- ասել է էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հեբեկը։

Նմանատիպ