BBC-ի եթերով ցուցադրվում է գովազդային տեսահոլովակ Աջարիայի մասին (վիդեո)

Choose your favourite colour – այս կարգախոսով գովազդային տեսահոլովակը եթեր է հեռարձակվում BBC World-ով: Տեղեկությունն այս մասին տարածել է Աջարիայի զբոսաշրջության և հանգստավայրերի վարչությունը:

Նրանց տեղեկությամբ, հեռուստաընկերության եթերով ցուցադրվում է «Աջարիայի գույները» իմիջային տեսահոլովակը, որի նորացված տարբերակի վրա աշխատել է BBC-ն:

«BBC-ից բացի, գովազդներ ենք սկսում նաև «Եվրոնյուս»-ով և «Դոյչե վելլե»-ով, որը հեռուստատեսային գովազդից բացի նկատի ունի նաև Աջարիայի մասին ռեպորտաժների պատրաստում:

Բնական է, որ դրան ավելանալու է հեռուստատեսային գովազդ, հաղորդումներ և ռեպորտաժներ՝ 16 թիրախային երկրների տեղի հեռուստատեսություններում»,- հայտարարել է Աջարիայի զբոսաշրջության վարչության նախագահ Սուլխան Ղլոնտին: