«BBC» - «Crocus City Hall»-ի վրա հարձակման երկու մասնակից սպանվել է
«BBC» - «Crocus City Hall»-ի վրա հարձակման երկու մասնակից սպանվել է

«Բի-Բի-Սի»-ի ռուսալեզու հրատարակությունը, աղբյուրի վրա հիմնվելով, հայտնում է, որ Մոսկվայի համերգասրահ՝ «Կրոկուս Սիթի Հոլ» ներխուժած հարձակվողներից երկուսը սպանվել են։

Աղբյուրի համաձայն՝ հարձակվողներից մեկը սպանվել է դեպքի վայրում, իսկ մյուսը՝ Բրյանսկի շրջանում, որտեղ ոստիկանները կրակ են բացել ենթադրյալ կասկածյալների Renault ավտոմեքենայի վրա։

Ինչպես գրում է «BBC»-ն, իրենց տեղեկություններով, Բրյանսկի շրջանում սպանված տղամարդը Տաջիկստանի քաղաքացի է, թեեւ լրատվամիջոցները նրա անունն ու ազգանունը չեն նշում։

Մի քանի զինված անձինք ներխուժել են Մոսկվայի «Crocus City Hall» և կրակ բացել համերգի մասնակիցների վրա։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը «Crocus City Hall»-ի վրա կատարված հարձակումը գնահատել է որպես ահաբեկչություն։

Ըստ վերջին տվյալների՝ Crocus City Hall-ի հարձակման զոհերի թիվը հասել է 133-ի։ Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ հարձակման գործով 11 մարդ է ձերբակալվել։ Ռուսաստանում մարտի 24-ը համընդհանուր սգո օր է հայտարարվել։