BBC. American Airlines-ի ինքնաթիռում հրդեհ է բռնկվել, ուղևորները տարհանվել են
«American Airlines»-ի ինքնաթիռում, որը կատարում էր չվերթ Կոլորադո Սպրինգսից դեպի Դալաս-Ֆորտ Ուորթի միջազգային օդանավակայան, հրդեհ է բռնկվել, – հայտնում է «BBC»-ն։
«BBC»-ի հաղորդմամբ, ուղևորները տարհանվել են։
Շարժիչի հետ կապված խնդիրների պատճառով ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Դենվերի օդանավակայանում՝ տեղական ժամանակով մոտ 23:15-ին։
Վայրէջքից հետո, երբ ինքնաթիռը շարժվում էր օդանավակայանի թռիչքուղու վրա, այն բռնկվել է։
«American Airlines»-ի տվյալներով՝ ինքնաթիռում եղել է 172 ուղևոր և անձնակազմի վեց անդամ։
12 մարդ տեղափոխվել է հիվանդանոց։
«American Airlines»-ի հայտարարության համաձայն՝ միջադեպի պատճառը պարզելու համար ընթանում է հետաքննություն։