Հետախուզման մեջ գնտվող ջիհադիստ Ահմեդ Չատաևի Վրաստանում մեկուսացման մասին է գրում BBC-ն:
Գործակալության տեղեկությամբ, Ստամբուլի օդանավակայանում նախորդ տարի իրականացված ահաբեկչական հարձակման կազմակերպչական հարցերում կասկածյալ Չատաևը, Թբիլիսիում, մեկ շաբաթ առաջ 20 ժամ տևած հատուկ գործողության ժամանակ՝ զոհվել է:
«Վրաստանի պետական անվտանգության ծառայության հայտարարությամբ, ԴՆԹ-ի թեստը հաստատել է, որ Չատաևը շրջափակված բնակարանում պայթեցրել է ինքն իրեն:
Վրաստանի պետական անվտանգության ծառայության ներկայացուցիչ Նինո Գիորգոբիանիի հայտարարությամբ, հետաքննության գործընթացում վրաց իրավապահներին օգնություն են ցուցաբերել ԱՄՆ-ի հակաահաբեկչական ծառայության փորձագետները:
Նախորդ տարի, Ստամբուլի օդանավակայանում 3 մահապարտ ահաբեկչի կողմից իրենց պայթեցնելու արդյունքում զոհվել է 45 մարդ: Թուրքիայի իշխանությունը հարձակման կազմակերպիչ էր անվանել հենց Ահմեդ Չատաևին:
Ահմեդ Չատաևին ոստիկանությունը դեռևս 2012 թվականին ձերբակալել էր պայթուցիկ սարքավորում ունենալու մեղադրանքով, սակայն նա ազատ արձակվելուց հետո հեռացել էր Վրաստանից»,- գրում է BBC-ն: