Բազմազավակի կարգավիճակ և սոցիալական օգնություն կստանան 4 և ավել երեխա ունեցող ընտանիքները
Պետության կողմից կսահմանվի բազմազավակ ծնողի կարգավիճակը, որի միջոցով նշված ընտանիքները կստանան սոցիալական օգնություն: Օրենսդրությունում համապատասխան փոփոխությունները պատրաստել են խորհրդարանի առողջապահության կոմիտեի նախագահ Ակակի Զոիձեն և նրա առաջին տեղակալ Դիմիտրի Խունդաձեն:
Ինչպես հայտնել է լրագրողներին Խունդաձեն, օրինագծի նպատակն է, պետությունը սահմանի բազմազավական ծնողի կարգավիճակը և աջակցություն հայտնվի բազմազավակ ընտանիքներին: Նրա մեկնաբանմամբ, պետական բյուջեով ֆինանսավորված կլինի բազմազավակ ընտանիքի էլեկտրաէներգիայի սուբսիդիան:
«Մասնավորապես, բազմազավակ ընտանիքը, որն ունի չորս երեխա, ամեն ամիս կստանա 20 լարի, իսկ հինգ կամ ավել երեխա ունեցող ընտանիքը՝ 5-րդ և հաջորդ երեխաներին հավելյալ 10-ական լարի: Վրաստանի վիճակագրության դեպարտամենտի տվյալներով, (2014 – համընդհանուր մարդահամարի արդյունքներ) 12 369-ը՝ տնային տնտեսություն է, որտեղ ապրում է չորս և ավել անչափահաս: Համապատասխանաբար, շահույթի տեսքով, ընդհանուր ֆինանսական արդյունքը տարեկան կլինի 3 489 000 լարի»,- նշել է Խունդաձեն:
Դրա հետ մեկտեղ, օրենսդիրի խոսքով, արտոնություններից կօգտվեն նաև այն ընտանիքները, որոնց սոցիալ-տնտեսական վիճակի ցուցանիշը 300 000 միավոր կամ ոչ պակաս: