Բազմազավակ ընտանիքի կարգավիճակի մասին փոփոխությունները գրանցվել են խորհրդարանի բյուրոի նիստին
Վրաստանում բազմազավակի կարգավիճակ շնորհվելու է չորս և ավել երեխա ընեցող ընտանիքներին: Համապատասխան փոփոխությունները մտցվում են «քաղաքացիական օրենսգրքում», որի հեղինակներն են խորհրդարանային մեծամասնության անդամներ, Դիմիտրի Խունդաձեն և Ակակի Զոիձեն:
Փոփոխություններով սահմանվել է բազմազավակ ընտանիքների էլեկտրաէներգիայի սուբսիդացումը: Կոնկրետ, բազմազավակ ընտանիքը, որը ունի չորս երեխա, ամեն ամիսը մեկ անգամ ստանալու է 20 լարի, իսկ հինգ և ավել երեխայի համար հավելյալ 10 ական լարի:
Բացի այդ, փոփոխություններով արտոնություններ են հաստատվում այն ընտանիքների համար, որոնց սոցիալ-տնտեսական վիճակի ցուցանիշը ՝300 000 միավորից պակաս է:
Հեղինակ -
Edgar Barsegyan