Բազմատարյա հետազոտությունը հաստատել է, որ կենդանու դիակից վերցված աշխարհում ամենահնագույն ԴՆԹ-ն հայտնաբերվել է Դմանիսիում. Եզակի հայտնագործություն
Բազմատարյա հետազոտությունը հաստատել է, որ կենդանու դիակից վերցված աշխարհում ամենահնագույն ԴՆԹ-ն հայտնաբերվել է Դմանիսիում. Եզակի հայտնագործություն

Աշխարհի առաջատար գիտական «նեյչա» ​(Nature) պարբերականը Դմանիսիի նոր հայտնագործության վերաբերյալ հոդված է հրապարակել, վեռնագրով ՝ Դմանիսիում հայտնաբերված նախա-պլեիստոցենային շրջանի միեղջրի (Stephanorhinus) ատամի էմալից ստացված պրոտեոնը բացատրել է վաղ ֆիլոգենեզը (Early Pleistocene enamel proteome from Dmanisi resolves Stephanorhinus phylogeny):

Հոդվածում ասվում է, որ Դմանիսիում հայտնաբերված միեղջրի ատամի էմալից գիտնականները կարողացել են հանել 1,77 միլիոն տարի առաջվա կարևոր գենետիկ լրատվություն: Այն կենդանու դիակից վերցված աշխարհի ամենահնագույն ԴՆԹ-ն է, որը միլիոնավոր տարիներով հնացրել է մինչ այս գոյություն ունեցող տարբերակը, որը վերցվել էր ՈՒկոն կղզում, հյուսիս-արևմտյան Կանադայում, 700 000 տարի առաջվա ձիու դիակից:

Հայտնաբերման և նոր հետազոտությունների մասին լրատվամիջոցներին պատմել են ազգային թանգարանի գլխավոր տնօրեն, Դավիթ Լորթքիփանիձեն և Ֆլորենցիայի համալսարանի պրոֆեսոր, Լորենցո Ռուկին:

Գիտնականների խոսքով, «սա առաջընթաց է հնագույն կենսաբջջային հետազոտություններում, ինչը գիտնականներին թույլ է տալիս վերականգնել շատ ավելի վաղ դարաշրջանների էվոլյուցիոն պատկերը, քան դա հնարավոր էր մինչ օրս, ինչպես նաև ուսումնասիրել կենդանիների և նախնիների պատմությունը»:

Դմանիսի նախագծի աջակցողներն են Շոթա Ռուսթավելիի անվան Վրաստանի ազգային տիտական հիմնադրամը, Վրաստանի գիտությունների ազգային ակադեմիան և Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանը: