Բազալեթիի լիճը սարցակալել է, պետական լիազորի վարչակազմը կոչ է անում բնակչությանը զգույշ լինել (ֆոտոշարք)
Օդի ցածր ջերմաստիճանի պատճառով Բազալեթիի լիճը սառցակալել է:
Մցխեթա-Մթիանեթիի տարածաշրջանում պետական լիազորի վարչակազմում հայտարարում են, որ վերջին օրերին բնակչության ակտիվ տեղաշարժ է նկատվում ինչպես լճի հարակից, այնպես էլ սառեցված տարածքներում:
Մցխեթա Մթիանեթիի պետական լիազորի վարչակազմը քաղաքացիներին կոչ է անում անվտանգությունից ելնելով, ձեռնպահ մնալ Բազալեթիի լճի սառեցված տարածքում տեղաշարժվելուց:
Նրանց հաղորդմամբ, քաղաքացիների անվտանգության նկատառումներից ելնելով, տեղում կենտրոնացված են ՆԳ նախարարության և տեղական իշխանությունների ներկայացուցիչները, ովքեր քաղաքացիներին խորհուրդ են տալիս զերծ մնալ լճի վրա տեղաշարժվելուց: