Բայդենի վարչակազմը դեմ կառնի Ռուսաստանի հարձակումներին ՆԱՏՕ-ի հիմնական դաշինակիցների վրա, ինչպիսին է Վրաստանը. ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի արտաքին հանձնաժողովի նախագահ
Բայդենի վարչակազմը դեմ կառնի Ռուսաստանի հարձակումներին ՆԱՏՕ-ի հիմնական դաշինակիցների վրա, ինչպիսին է Վրաստանը. ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի արտաքին հանձնաժողովի նախագահ

Բայդենի վարչակազմը դեմ կառնի Ռուսաստանի հարձակումներին ՆԱՏՕ-ի հիմնական դաշինակիցների վրա, ինչպիսին է Վրաստանը,- այս մասին «Ամերիկայի ձայնի» վրացական խմբագրությանը տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի արտաքին հանձնաժողովի նախագահ, Գրեգորի Միքսը:

Ինչպես նշել է Միքսը, Ամերիկայի Միացյալ Նահանգները չեն ցանկանում, որ հարձակման ենթարկվեն իր դաշնակիցները և ժողովրդավարությունները ամբողջ Եվրոպայում:

«Այո, մենք դեմ կառնենք Ռուսաստանին, Բայդենի վարչակազմը դեմ կառնի Ռուսաստանի հարձակումներին ՆԱՏՕ-ի առանցքային դաշնակիցների վրա, ինչպիսին Վրաստանն է: Մենք չենք ցանկանում, որ նրանք գործեն Բալկաններում, մենք չենք ցանկանում, որ նրանք հարձակվեն մեր դաշնակիցների և ժողովրդավարական երկրների վրա Եվրոպայում: Մենք չենք պատրաստվում հանդուրժել Պուտինին և ասել, որ այն, ինչ նա անում է, ընդունելի է: Օրինակ, այն, ինչ կատարվում է Ուկրաինայում, Ղրիմում: Մենք այս հարցում կկանգնենք մեր դաշնակիցների կողքին, կբարձրացնենք մեր ձայնը և կկանգնենք Ռուսաստանի դեմ», – հայտարարել է Միքսը:

Բացի այդ, ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը խոսել է  Վրաստանում տեղի ունեցած ընտրությունների մասին: Լրագրողի հարցին ՝ «Դիտորդական կազմակերպությունները, ներառյալ «Միջազգային թափանցիկություն Վրաստանը», խոսում են իշխող կուսակցության կողմից պետության բռնազավթման մասին, մենք տեսանք փողոցային ցույցեր, ինչ կասեր նա իր վրացի գործընկերներին, ինչ դասեր պետք է նրանք քաղեն, ինչի վրա պետք է կենտրոնանան»:

Միքսի խոսքով, արդար և ազատ ընտրությունները պետք է ապահովված լինեն:

«Նրանք պետք է կենտրոնանան այն բանի վրա, որ ապահովվեն արդար և ազատ ընտրությունները և երբ այս ընտրությունները տեղի կունենան, ապահովեն իշխանության խաղաղ փոխանցումը, չնայած նրան, որ կարող են լինել մարդիկ, ովքեր կփորձեն խոչընդոտել դրան: Շրջադարձային է դառնում միայն միասին կանգնած մարդկանց ձայնի ուժը: Ես կասեի վրաց ժողովրդին, նույնիսկ Միացյալ Նահանգներում մենք տեսանք, որ մարդիկ, ովքեր ամուր կանգնած էին նախագահ Թրամփի կողքին և մի քանի անգամ քվեարկել են նրա օգտին, ասում են, որ թույլ չեն տա նման վարքագիծ, և ընտրությունների արդյունքների հերքում, որը հաստատվել է դատարանների և ընտրական խորհրդի կողմից և թույլ չեն տա, որ նա չարաշահի իր լիազորությունները: Ես վրաց ժողովրդին կասեի, որ միասին կանգնեն, որպեսզի ապահովվի ժողովրդավարությունը և իշխանության խաղաղ փոխանցում լինի», – հայտարարել է Միքսը: