Բայբա Բրաժե. Լատվիան աներերորեն աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և միջազգայնորեն ճանաչված սահմաններին

13:30, 07.08.2026

Ռուսաստանի կողմից Վրաստանի դեմ իրականացված ռազմական ագրեսիայից անցել է 18 տարի, չնայած դրան՝ Վրաստանի տարածքի 20%-ը դեռևս Ռուսաստանի օկուպացիայի տակ է. այս մասին սոցիալական ցանցում գրում է Լատվիայի արտաքին գործերի նախարար Բայբա Բրաժեն:

Ինչպես նշում է Բրաժեն, Լատվիան աներերորեն աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը:

«Ռուսաստանի կողմից Վրաստանի դեմ իրականացված ռազմական ագրեսիայից անցել է 18 տարի: Չնայած դրան՝ Վրաստանի տարածքի 20%-ը դեռևս Ռուսաստանի օկուպացիայի տակ է: Լատվիան սա երբեք չի ճանաչի և աներերորեն աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և միջազգայնորեն ճանաչված սահմաններին», – գրում է Բայբա Բրաժեն սոցիալական ցանցում:

Նմանատիպ