Բախտրիոնի և Ֆանասկերտել-Ցիցիշվիլի փողոցների խաչմերուկում ավտոերթևեկությունը մասամբ սահմանափակվել է։
Մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեի խոսքով՝ Բախտրիոնի և Ֆանասկերտել-Ցիցիշվիլի փողոցների խաչմերուկում վնասվել է ճանապարհը։ Այս մասին նա խոսել է Թբիլիսիի քաղաքապետարանի կառավարության նիստում։
Կախա Կալաձեի խոսքով՝ անվտանգության նկատառումներից ելնելով նշված հատվածում ճանապարհի երթեւեկությունը մասամբ սահմանափակվել է։
«Երեկ Բախտրիոնի եւ Ֆանասկերտել-Ցիցիշվիլի փողոցների խաչմերուկում վնասվել է երթեւեկելի հատվածը։ Եղել է արագ արձագանք և անվտանգության նկատառումներից ելնելով ավտոճանապարհի երթեւեկությունը մասամբ սահմանափակվել է։ Այսօր մենք դիմեցինք Լևան Սամխարաուլիի անվան փորձաքննությունների ազգային բյուրո՝ ուսումնասիրություն կատարելու և վնասի պատճառները պարզելու համար։ Տարածքում կատարվում են ճանապարհի վերականգնման բոլոր անհրաժեշտ աշխատանքները։ Երեկ երեկոյան մոբիլիզացվել են համապատասխան ծառայություններն ու տեխնիկան։ Ենթադրություն կա, որ վնասվել են ստորգետնյա կոմունիկացիաները, որոնք քշել են ճանապարհի հիմքը»,- ասել է Թբիլիսիի քաղաքապետը։