Բավարիայի Տրոյխտլինգեն քաղաքում ռելսերի վրա հայտնաբերված կասկածելի իրի պատճառով գնացքների երթևեկությունը դադարեցվել է
Բավարիայում՝ Տրոյխտլինգեն քաղաքում, ռելսերի վրա հայտնաբերված կասկածելի իրի պատճառով գնացքների երթևեկությունը դադարեցվել է։
Ինչպես գրում է տեղական մեդիան, ոստիկանությունը Տրոյխտլինգենում քննում է հնարավոր պայթուցիկ սարքի հետ կապված գործը։
Ոստիկանության ներկայացուցչի տեղեկացմամբ՝ կասկածելի իրը հայտնաբերվել է երկաթուղային կայարանի մուտքի մոտ՝ ռելսերի վրա։
Այժմ Դաշնային ոստիկանության հատուկ խումբն ուսումնասիրում է առարկան՝ պարզելու համար, թե արդյոք այն իրական սպառնալիք ներկայացնում է, թե ոչ։
Տրոյխտլինգենում, որը գտնվում է Նյուրնբերգի և Ինգոլշտադտի միջև, ապրում է մոտ 13 000 մարդ։