«Բավարիան» հյուրընկալել է ՀԱՄԱՍ-ի գերության մեջ գտնվող մարդկանց հարազատներին «Հայդենհայմի» դեմ խաղում #1TVSPORT.
«Բավարիան» հյուրընկալել է ՀԱՄԱՍ-ի գերության մեջ գտնվող մարդկանց հարազատներին «Հայդենհայմի» դեմ խաղում #1TVSPORT.

«Բավարիա» ֆուտբոլային ակումբի ղեկավարների նախաձեռնությամբ «Հայդենհայմի» դեմ խաղին հրավիրվել են ՀԱՄԱՍ-ի գերության մեջ գտնվող Իսրայելի քաղաքացիների հարազատները։

«Բավարիայի» նախագահ Հերբերտ Հայները և գլխավոր տնօրեն Յան-Քրիստիան Դրեզենը ակումբի անունից իրենց աջակցությունն ու համերաշխությունն են հայտնել ահաբեկչության զոհերի ընտանիքներին։

«Բավարիայում» հուսով ենք, որ բոլոր այն մարդիկ, ովքեր գերի են ընկել, առողջ կվերադառնան իրենց ընտանիքներ»,- ասված է մյունխենյան ակումբի մամուլի ծառայությունում։

«Բավարիա» – «Հայդենհայմ» հանդիպումն ավարտվել է մյունխենցիների հաղթանակով՝ 4:2 հաշվով։