Բաթումում նախատեսված Վրաստան-Կոսովո ֆուտբոլային հանդիպումը կանցնի առանց հանդիսատեսի
Սեպտեմբերի 2 -ին Բաթումում նախատեսված Վրաստան -Կոսովո հանդիպումը կանցնի առանց հանդիսատեսի, – ասել է Համակարգող խորհրդի ղեկավար Գիորգի Ղիբրաձեն:
Նա ասաց, որ նմանատիպ սահմանափակումները վերաբերում են նաև այլ սպորտային իրադարձություններին:
Համակարգող խորհրդի որոշմամբ, աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակներում, սեպտեմբերի 2 -ին, Բաթումում նոր մարզադաշտում Վրաստանի և Կոսովոյի ազգային հավաքականների ֆուտբոլային հանդիպումը կանցնի առանց հանդիսատեսի: Նույնը տեղի կունենա մյուս բոլոր թույլատրված սպորտային իրադարձությունների դեպքում », – ասել է Ղիբրաձեն: