Հատուկ գործողություն է ընթանում Բաթումիում՝ Metro City հյուրանոց-բնակելի շենքերի մոտ՝ «Euphoria» առևտրի կենտրոնի հարևանությամբ։
Շենքում են Ֆինանսական ոստիկանության քննչական ծառայության աշխատակիցները։ Հատուկ գործողության վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություն դեռ չի արվել։
Միևնույն ժամանակ հյուրանոցի անձնակազմը դուրս է բերվել շենքից։ Նրանց խոսքով, հայտնի չէ, թե ինչու իրենց թույլ չեն տալիս մտնել շենք։