Բաթումում հաստատվել է անչափահասի մոտ կորոնավիրուս, դեպքը կապված է Քոբուլեթիի կլաստերի հետ
Բաթումիում Կորոնավիրուսը հաստատվեց ևս մեկ անչափահասի մոտ։ Ըստ Աջարիայի Առողջապահության նախարարության, դեպքը կապված է Քոբուլեթիի, այսպես կոչված, կլաստերի հետ։
Դեռահասին տեղափոխել են Թբիլիսիի կլինիկա:
Հայտնի են դարձել նաև այսօր 35 մարդու հետազոտությունների արդյունքները: Նրանցից ոչ մեկի մոտ վարակը չի հայտնաբերվել:
Այսպես կոչված Քոբուլեթիի կլաստերի վարակի 32 դեպքն արդեն հաստատվել է:
Ըստ պաշտոնական տեղեկությունների, Վրաստանում մինչ օրս արձանագրվել է կորոնավիրուսի 370 դեպք: