Բաթումում հանդիսավոր կերպով վառվել է ամանորյա տոնածառը

10:18, 21.12.2025

Բաթումում՝ Եվրոպայի հրապարակում, հանդիսավոր կերպով վառվեց քաղաքի գլխավոր տոնածառը։

Միջոցառմանը ընտանիքի հետ միասին մասնակցել է Աջարայի կառավարության նախագահ Սուլխան Թամազաշվիլին։

Քաղաքի գլխավոր տոնածառը երեխաների հետ միասին վառել է Բաթումի քաղաքապետ Գիորգի Ցինցաձեն։

Նույն օրը Եվրոպայի հրապարակում բացվել է տոնական դեկորացիաներով և ինստալացիաներով զարդարված «Նոր տարվա գյուղը», որտեղ ներկայացված են ձեռնարկատիրական և գաստրոնոմիական տարածքներ։ Նախատեսված են բազմազան մանկական ժամանցային միջոցառումներ, ներկայացումներ, կատարումներ և համերգներ՝ տեղական ու հրավիրված արտիստների մասնակցությամբ։

Բաթումին Նոր տարին կդիմավորի հանդիսավոր գալահամերգով, իսկ տոնական միջոցառումները կավարտվեն հունվարի 7-ին՝ Սուրբ Ծննդյան համերգով։

Նոր տարվա միջոցառումներ անցկացվում են նաև Աջարայի մյուս մունիցիպալիտետներում։ Այսօր տոնածառերը հանդիսավորությամբ վառվել են Խուլոյում և Շուահևում։ Իսկ Քեդայում, Խելվաչաուրում և Քոբուլեթիում տոնածառի վառման արարողությունը կկայանա դեկտեմբերի 22-ին։

Տեղեկությունը տարածում է Աջարայի Ինքնավար Հանրապետության կառավարության մամլո ծառայությունը։

Նմանատիպ